COVID-19 փաստերի ստուգում. արդյո՞ք կովի մեզը կարող է բուժել COVID-19-ը

Պնդում. կույս կովի մեզը, որը հավաքվել է մինչև լուսաբացը, կարող է բուժել COVID-19 հիվանդությունը (ինչպես նաև քաղցկեղ, շաքարախտ, հերաթափություն և այլ բաներ)։
Եզրակացություն. չի համապատասխանում իրականությանը, ու հավատս չի գալիս, որ դուք ինձ սա հարցնում եք։

Բուժման այս ձևը սկիզբ է առել Հնդկաստանում ու առանձնահատուկ թափ է հավաքել COVID-19 համաճարակի հետ կապված պանիկայի հետևանքով։ Մարդիկ հավաքվում ու կովի մեզ խմելու երեկույթներ են կազմակերպում Հնդկաստանի տարբեր շրջաններում։ Խոսքը վերաբերում է կոնկրետ կրոնական ու մշակութային խմբերի՝ որքան ինձ հայտնի է, այս երևույթը չի կրում մասսայական բնույթ։

Հաշվի առնելով, որ Հայաստանում կան միզաբուժության հետևորդներ, ու որ այդ պսևդոգիտությունը պոպուլյարիզացվել է Մալախովի հաղորդման ու ռուսալեզու ինտերնետի կողմից, կցանկանայի զգուշացնել, որ ոչ մարդու, ոչ էլ կովի մեզը նախատեսված չեն խմելու համար ու չունեն բուժական ոչ մի ազդեցություն։ Գոյություն չունի ոչ մի հետազոտություն, որը հաստատի կամ ապացուցի միզաբուժության էֆեկտիվությունը։

Comments

Post a Comment

Բլոգում տեղադրված նյութերը, բացառությամբ այն դեպքերի, երբ նշված է այլ հեղինակ, հանդիսանում են Բայանդուր Պողոսյանի հեղինակային աշխատանք ու հասանելի են Creative Commons Attribution-ShareAlike 4.0 միջազգային լիցենզիայով։