COVID-19 փաստերի ստուգում. արդյոք կրծքի կաթը պաշտպանում է կորոնավիրուսից

Պնդում. մայրական կաթը կարող է պաշտպանել SARS-CoV-2 կորոնավիրուսով վարակվելուց։
Եզրակացություն. սխալ է։

Այսօր ես տեղեկացա, որ որոշ մարդիկ կորոնավիրուսից պաշտպանվելու համար մարդու կրծքի թարմ կաթ են գնում։ Քանի դեռ դա Հայաստան չի հասել, նախապես ասեմ՝ մի արեք։ Չկա ոչ մի հիմք, հետազոտություն, նույնիսկ դիտարկում, թե մարդկային կրծքի կաթը կարող է ձեզ պաշտպանել SARS-CoV-2 կորոնավիրուսով վարակվելուց։
Հավատս չի գալիս, որ ես եմ ստիպված մարդկանց սա բացատրել, բայց, հաշվի առնելով, որ հենց Հայաստանում կան մարդիկ, ովքեր հավատում են, որ արու էշի հետ սեռական հարաբերություն ունենալով կարող են ՁԻԱՀ֊ից բուժվել, երևի պետք է։

Comments

Բլոգում տեղադրված նյութերը, բացառությամբ այն դեպքերի, երբ նշված է այլ հեղինակ, հանդիսանում են Բայանդուր Պողոսյանի հեղինակային աշխատանք ու հասանելի են Creative Commons Attribution-ShareAlike 4.0 միջազգային լիցենզիայով։