Ես իմ շրջապատում կրոնական պատկանելության մասին հարցում իրականացրի: Ահա արդյունքները:

Երեկ ես իմ ընդլայնված ֆեյսբուքյան շրջապատում կրոնական պատկանելության մասին հարցում եմ իրականացրել: Նախ՝ շնորհակալություն բոլորին մասնակցության համար: Այսօր ես պատրաստ եմ հրապարակել հարցման արդյունքները:

Հարցման մասնակիցների քանակը. 136

Արական սեռի. 62 (45.6%)

Իգական սեռի. 74 (54.4%)

Այլ. 0 (0%)

Մասնակիցների տարիքային խմբերը.

0-9. 0 (0%)

10-19. 10 (7.4%)

20-29. 61 (44.9%)

30-39. 42 (30.9%)

40-49. 21 (15.4%)

50-59. 2 (1.5%)

60+. 0 (0%)

Կրոնական խմբերի ընդհանուր բաշխումը հասկանալիս հաշվի առեք, որ հարցման մասնակիցներին հնարավորություն է տրվել ընտրել մեկից ավելի տարբերակներ: Դրա համար մենք հաշվելու ենք ոչ թե մասնակիցների, այլ ձայների քանակը, որոնք հավաքել են տվյալ կրոնական խմբերը:

Հարցման «Ո՞ր կրոնական խմբին ենք ձեզ դասում» հարցին հրաժարվել են պատասխանել.

1 մասնակից

Հարցման «Ո՞ր կրոնական խմբին եք ձեզ դասում» հարցին պատասխանել են «չգիտեմ».

2 մասնակից

Հետևյալ տարբերակները չեն հավաքել ոչ մի ձայն.

Քրիստոնյա/կաթոլիկ

Քրիստոնյա/ուղղափառ

Քրիստոնյա/նեստորական

Քրիստոնյա/մոլոկան

Եհովայի վկաներ

Իսլամ/շիա

Իսլամ/սուննի

Իսլամ/այլ

Շար-Ֆադինական/եզդի

Հարցման մասնակիցներն ավելացրել են իրենց սեփական հետևյալ տարբերակները.

Պանթեիզմ (2 ձայն)

Апатеист (1 ձայն)

Ցեղակրոն (1 ձայն)

Կրոնական զեղումներից հեռու, բայց Աստծուն մոտ (1 ձայն)

1-10 ձայն հավաքած կրոնական խմբեր.

Քրիստոնյա/առաքելական (10 ձայն, 7.4%)

Հեթանոս (6 ձայն, 4.4%)

Քրիստոնյա/ավետարանական (3 ձայն, 2.2%)

Բուդդիզմ (3 ձայն, 2.2%)

Քրիստոնյա/այլ բողոքական (2 ձայն, 1.5%)

Հուդայականություն (1 ձայն, 0.7%)

Հինդուիզմ/վայշնավիզմ, կրիշնաիզմ (1 ձայն, 0.7%)

Հինդուիզմ/այլ (1 ձայն, 0.7%)

10+ ձայն հավաքած կրոնական խմբերի «մեծ երեքը».

Ոչ մի/աթեիզմ (70 ձայն, 51.5%)

Ոչ մի/ագնոստիկ. (30 ձայն, 22.1%)

Ոչ մի/ քրիստոնյա, բայց ֆորմալ եկեղեցուց առանձին, կամ անհատական հավատ. (15 ձայն, 11%)

Պատասխաններ, որոնք կարելի է վիճակագրությունից հանել.

Հարցման մի քանի մասնակիցնետ տվել են պատասխաններ, որոնք ներքին հակասություններ են պարունակում ու հուշում են, որ մասնակիցը հավանաբար ազնիվ չի պատասխանել հարցին:

Նման պատասխանների թիվը երկուսն է, ինչը թույլատրելի շեմը չի խախտում ու էական չի փոխում հարցման եզրակացությունը:


Եթե ցանկանում եք մանրամասն արդյունքները, կամ, օրինակ, նայել, թե ինչպես են պատասխանել մարդիկ ըստ տարիքային խմբի կամ սեռի, ավելացնում եմ աղյուսակը, որի մեջ հավաքվել է ինֆորմացիան: Սեղմեք այստեղ:

Եզրակացություն

Կանխատեսելիորեն, հարցման մասնակիցների բացարձակ մեծամասնությունը՝ 84.6 տոկոսը հրաժարվել է ինքն իրեն ասոցացնել կրոնական խմբի հետ: Փաստորեն, մասնակիցների կեսն իրեն աթեիստ է համարում, հետո գալիս են ագնոստիկներն ու անհատական հավատով, եկեղեցուց առանձին քրիստոնյաները:

Կրոնական կառույցներն իմ ընդլայնված շրջապատում, դատելով հարցման արդյունքներից, մեծ հեղինակություն չեն վայելում:

Մյուս կողմից, ակնհայտ է, որ մարդիկ, ընդհանուր առմամբ, իրենց ազատ են զգում մտածել իրենց կրոնական պատկանելության մասին, կարծիք ունենալ, ու արտահայտել այդ կարծիքը:

Հետաքրքիր է, թե ինչ պատկեր ցույց կտա պետության մասշտաբով պաշտոնական մարդահամարը:

Comments

Բլոգում տեղադրված նյութերը, բացառությամբ այն դեպքերի, երբ նշված է այլ հեղինակ, հանդիսանում են Բայանդուր Պողոսյանի հեղինակային աշխատանք ու հասանելի են Creative Commons Attribution-ShareAlike 4.0 միջազգային լիցենզիայով։