Օվերդրայվ պեդալների տարբեր տեսակների մասին

Կիթառ նվագել սկսող մարդիկ, երբ ցանկանում են գնել իրենց առաջին պեդալը, հաճախ լսում են, որ առաջին պեդալը պետք է օվերդրայվը լինի։

Օվերդրայվը իրոք բավականին բազմաֆունկցիոնալ պեդալ է։ Բայց եկեք հասկանանք, ինչ է ինքն անում։

Ազդանշանը կիթառից անցնելով ուժեղացուցիչին, տերմին կա, «դրայվ» է անում ուժեղացուցիչի սխեման, արդյունքում դուք ստանում եք ձայնը։

Օվերդրայվը հնարավորություն է տալիս ուժեղացնել կիթառի ազդանշանը ուժեղացուցիչից առաջ, արդյունքում ուժեղացուցիչ մտնող ազդանշանն ավելի ուժեղ է, օգնում է դիստորշընի էֆեկտ ստանալ։

Բայց նույն բանն անում են բուստ֊պեդալները։ Ուժեղացնում են ազդանշանը մինչև ուժեղացուցիչը։

Ուրեմն ո՞րն է օվերդրայվի ու բուստի տարբերությունը։

Օվերդրայվն ինքն իր ներսում դիստորշըն է ստանում, որը նման է ուժեղացուցիչի դիստորշընին։ Արդյունքում ինքն օգնում է թե՛ դիստորշնի հագեցածությանը, թե՛ դիստորշն ստանալ առանց ուժեղացուցիչը մինչև վերջ քոքելու։

Կամ, ավելի պարզ ասած, օգնում է նույն ձայնը ստանալ առանց հարևաններին անհանգստացնելու։

Օվերդրայվի վրա սովորաբար երեք պտուտակ է լինում։ Gain, Tone, Volume։ Փաստացի օվերդրայվը իր ներսում ուժեղացման մի քանի փուլ ունի։ Gain-ը կարգավորում է առաջին փուլը, ու երբ առաջին փուլում ուժեղացված ազդանշանը հասնում է երկրորդ փուլին, հետաքրքիր բաներ են սկսում լինել։ Եթե Gain-ը բարձր է, երկրորդ փուլում արդեն դիստորշըն կունենանք, որովհետև ազդանշանը չափազանց ուժեղ է, որ մաքուր ուժեղացվի։

Tone-ը հնարավորություն է տալիս պարզ էկվալայզերով կարգավորել բարձր կամ ցածր հաճախականությունները։

Volume-ը կարգավորում է պեդալից դուրս եկող ազդանշանի ուժգնությունը։

Օվերդրայվ ու դիստորշըն պեդալներն իրար բավականին նման են, պարզապես օվերդրայվներն ավելի նման են սովորական ուժեղացուցիչների, իսկ դիստորշընները հենց դիստորշընի էֆեկտ են ստանում։ Օվերդրայվները նախատեսված են ուժեղացուցիչի դիստորշընը լրացնելու, լավացնելու համար, իսկ դիստորշըն պեդալները սովորաբար միացնում են մաքուր, առանց դիստորշընի ուժեղացուցիչների։

Հիմա, երբ (հուսով եմ) հասկացանք, թե ինչ է անում օվերդրայվը, եկեք նայենք պրակտիկ օրինակի վրա.

Լավ։ Մենք հասկացանք, որ մեզ հավանաբար օվերդրայվ է պետք։ Բայց ինչու՞ են շուկայում այդքան շատ տարբեր օվերդրայվներ։ Իրենցից ո՞րն է մեզ պետք։

Օվերդրայվները տարբեր են ու իրարից շատ տարբեր ձայներ ունեն։

Ընդհանուր առմամբ, իրենց ընտանիքներ կան։ Դասական սխեմաներով օվերդրայվ պեդալներ ու իրենց վրա հիմնված նոր սխեմաներ։

  • Soft clipping
    • Ibanez TubeScreamer-ն ու իր վրա հիմնված պեդալները, որոնցից են.
      • JHS Bonsai
      • EarthQuaker Devices Plumes
      • EarthQuaker Devices Dunes
      • Seymour Duncan 805
      • Boss SuperOverdrive
      • Fulltone Full-Drive
      • Wampler Paisley Drive
      • Wampler Clarksdale
      • Voodoo Labs Sparkle Drive
      • Electro-Harmonix East River Drive
      • Keeley Red Dirt
      • Walrus Audio Warhorn
      • Mesa/Boogie Grid Slammer
    • Marshall Bluesbreaker-ն (չշփոթել ավելի նոր ու լրիվ տարբեր Bluesbreaker BB-2-ի հետ) ու իր վրա հիմնված պեդալները, որոնցից են.
      • AnalogMan KingOfTone
      • JHS MorningGlory
      • Wampler Pantheon
      • Snouse BlackBox 2
      • J. Rockett Blue Note
  • Hard clipping
    • DOD Overdrive Preamp/250
    • MXR Distortion+
    • Klon Centaur-ն ու իր վրա հիմնված պեդալները, որոնցից են.
      • Klon KTR
      • Ceriatone Centura
      • Wampler Tumnus
      • Way Huge Conspiracy Theory
      • J. Rockett Archer
      • MXR Sugar Drive
      • Electro-Harmonix Soul Food
      • RYRA The Klone
  • Transistor overdrive
    • Boss BluesDriver
    • Ibanez Mostortion MT-10
    • Amp in a box տիպի օվերդրայվներ (փաստացի, իրենք վերցնում են լամպային ուժեղացուցչի preamp֊ը, որտեղ ձայնն ամենամեծ չափով է ստանում իր բնութագրիչ գծերը, բայց լամպերը փոխարինում տրանզիստորներով, ստանալով ավելի փոքր, քիչ հոսանք ծախսող, բայց բավականին նման ձայնով պեդալներ).
      • Wampler PlexiDrive (նմանակում է Marshall JTM45-ին)
      • JHS Charlie Brown (նմանակում է Marshall JTM45-ին)
      • JHS Twin Twelve (նմանակում է SilverTone 1484-ին)
      • ZVEX Box of Rock (նմանակում է Marshall-ի ուժեղացուցիչներին)
      • Catalinabread Galileo Mk2 (նմանակում է Vox AC30-ին)
      • Catalinabread Formula 5F6 (նմանակում է Fender Bassman 5F6-ին)

Չնայած կան օվերդրայվներ, որոնք այս ընտանիքների մեջ չեն մտնում, ունիկալ սխեմաներ ունեն (թվային օվերդրայվներ, լամպային օվերդրայվներ, VOX-ի Korg NuTube տեխնոլոգիայով օվերդրայվներ և այլն), ձեր հանդիպած օվերդրայվների մեծ մասն այս ընտանինքներից մեկին է պատկանելու։ Ու հիմա դուք բավականաչափ ինֆորմացիա ունեք, որ ձեր հանդիպած օվերդրայվները դասակարգեք ըստ իրենց ընտանիքի։

Ուրեմն տեսնենք, թե ինչ կարող ենք ակնկալել ամեն ընտանիքից։

Ibanez TubeScreamer ընտանիքի օվերդրայվները soft-clipping են (պրակտիկ ավելի փափուկ ձայն են տալու)։ Բայց իրենք «թափանցիկ» չեն, իրենք փոխում են ձեր կիթառի ձայնը, ուժեղացնում միջին հաճախականության ազդանշանները։ Իրենք շատ օգտակար են, եթե խմբի հետ եք նվագում ու ձեր կիթառը լավ չի լսվում։ Բայց երբեմն ձեզ կարող է ավելի ճկուն պեդալ պետք գալ, ավելի թափանցիկ։

Այս դեպքում միգուցե փորձեք Marshall Bluesbreaker ընտանիքի օվերդրայվ։ Այն նույնպես soft-clipping է, բայց «թափանցիկ» է, շատ ավելի քիչ է փոխում ձեր կիթառի ձայնը։

Hard-clipping օվերդրայվներն ավելի մոտ են distortion պեդալների։ Բացառությամբ Klon Centaur-ի ընտանիքի օվերդրայվների, որոնք մաքուր օվերդրայվ են։

Klon Centaur-ը (ու իր բազմաթիվ կլոնները) շատ ունիկալ սխեմա ունի, ինքը խառնում է կիթառի մաքուր ձայնը դիստորշընի հետ, արդյունքում շատ երաժշտական հնչողություն ունի։

Amp in a box-երը փաստացի փոխարինում են ուժեղացուցիչի preamp-ը, իրենց կարող եք ուրիշ overdrive-ներից հետո օգտագործել։

Ու հիշեք. օվերդրայվներն աշխատում են ուժեղացուցիչների հետ։ Խորհուրդ եմ տալիս օվերդրայվ պեդալ գնելուց առաջ փորձել այն ձեր ուժեղացուցիչի հետ։ Որովհետև արդյունքը կարող է կտրուկ տարբերվել։

Ընդհանրապես, օվերդրայվ պեդալները բավականաչափ տարբեր են, որ իրենց հետ կապված մի պրակտիկ խորհուրդ լինի. փորձեք, տեսեք, թե որն է ձեզ դուր գալիս։

Եթե անգլերենից լավ եք, JHS Pedals-ը շատ լավ թողարկում ունի օվերդրայվ պեդալների մասին.

Comments

  1. The Buffet at The Buffet at the Buffet at the Buffet at the Buffet at
    The Buffet at the Buffet at the Buffet at the Buffet at 통영 출장샵 the Buffet 논산 출장안마 at the Buffet at the 강원도 출장안마 Buffet at the Buffet at the 사천 출장안마 Buffet at 영주 출장안마 the Buffet at the Buffet at the

    ReplyDelete

Post a Comment

Բլոգում տեղադրված նյութերը, բացառությամբ այն դեպքերի, երբ նշված է այլ հեղինակ, հանդիսանում են Բայանդուր Պողոսյանի հեղինակային աշխատանք ու հասանելի են Creative Commons Attribution-ShareAlike 4.0 միջազգային լիցենզիայով։